Jump to content

Մոխրոտիկը (ֆիլմ, 2015)

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Անվան այլ կիրառումների համար տե՛ս՝ Մոխրոտիկը (այլ կիրառումներ)
Մոխրոտիկը
անգլ.՝ Cinderella[1]
Երկիր ԱՄՆ
 Միացյալ Թագավորություն[2]
Ժանրֆիլմ-հեքիաթ[3], ռոմանտիկ ֆիլմ[4][5][6], ֆենթեզի ֆիլմ[4][6], արկածային ֆիլմ[2], ընտանեկան ֆիլմ և մելոդրամա
ՀիմքՄոխրոտիկը[3], Մոխրոտ[1] և Մոխրոտիկ
Թվականմարտի 12, 2015[7], մարտի 13, 2015[8], մարտի 27, 2015[2] և մարտի 19, 2015[9]
Լեզուանգլերեն
ՌեժիսորՔեննեթ Բրանա[10][11]
ՊրոդյուսերՍայմոն Քինբերգ[12], Դևիդ Բարոն[11] և Ալիսոն Շերմուր[11]
Սցենարի հեղինակՔրիս Վայց[13][11] և Ալին Բրոշ ՄակԿենա[12][3]
ԴերակատարներԼիլի Ջեյմս[11][3], Ռիչարդ Մեդլեն[14][3], Ստելլան Սկարսգորդ[15][3], Հոլիդեյ Գրեյնջեր[16][3], Սոֆի ՄակՇերա[17][18][3], Դերեք Ջեյքոբի[1][3], Հելենա Բոնեմ Քարթեր[18][19], Նոնսո Անոզի[1][3], Բեն Չապլին[3], Հեյլի Էթուել[20][3], Ռոբ Բրայդոն[3], Ալեքս ՄակՔուին[21][3], Ջոշուա ՄակԳուայըր[21][3], Էլլա Սմիթ[21][3], Ջերարդ Հորան[21][3], Stuart Neal?[21][3], Ադետոմիվա Էդուն[21][3], Ռիչարդ ՄաքՔեյբ[21][3], Քրեյգ Մաթեր[21][3], Laurie Calvert?[21], João Costa Menezes?[21], Jana Perez?[3], Tom Edden?[3], Gareth Mason?[3], Paul Hunter?[3], Էլոիզ Ուեբ[3], Matthew Steer?[3], Mimî M. Khayisa?[3], Laura Elsworthy?[3], Ann Davies?[3], Katie West?[3], Daniel Tuite?[3], Անջանա Վասան[3], Joseph Kloska?[3], Andy Apollo?[3], Jonny Owen-Last?[3], Nari Blair-Mangat?[3], Մայքլ Ջեն[3], Ջոշ Օ'Քոնոր[3] և Քեյթ Բլանշետ
ՕպերատորՀարիս Զամբարլուկոս[1]
ԵրաժշտությունՊատրիկ Դոյլ[3]
ՄոնտաժՄարտին Ուոլշ[1]
Պատմվածքի վայրՖրանսիա
Նկարահանման վայրPinewood Studios[1], Անգլիա[1] և Հեմփթոն Քորթ[3]
ԿինոընկերությունWalt Disney Pictures[3], Allison Shearmur Productions?[3], Beagle Pug Films?[3] և Genre Films[3]
Տևողություն105 րոպե[2]
Բյուջե95 000 000 $[22]
Շահույթ7 924 183,86 €[2], 201 151 353 $[23] և 542 351 353 $[23]
Պաշտոնական կայքէջ
 Cinderella (2015 film) Վիքիպահեստում

Մոխրոտիկը (անգլ.՝ Cinderella), ամերիկյան գեղարվեստական, ռոմանտիկ, ֆանտաստիկ ֆիլմ, որը ստեղծվել է Ուոլթ Դիսնեյի կինոընկերության կողմից։ Ֆիլմի ռեժիսորն է Քենեթ Բրանան, սցենարի հեղինակ՝ Քրիս Վայց։ Գլխավոր դերերում հանդես են եկել՝ Լիլի Ջեյմսը, Քեյթ Բլանշետը, Ռիչարդ Մեդդենը, Հելենա Բոնհեմ Քարթերը։ Պրեմիերան տեղի է ունեցել 2015 թվականի մարտի 13-ին[24]։

Էլլա անունով երիտասարդ աղջկա հայրը ամուսնանում է երկրորդ անգամ, և շուտով Էլլան մնում է տանը չար ու նախանձ նոր հարազատների հետ՝ խորթ մոր՝ լեդի Թրեմեյնի և նրա երկու դստրերի՝ Անաստասիայի և Դրիզելլայի։ Տան տիրուհուց Էլլան դառնում է տան սպասուհի։ Մոխրի ու աշխատանքի մեջ կորած նա ստանում է Մոխրոտ անունը։ Ինչ խոսք՝ բավականին դաժան ու տխուր է դառնում Մոխրոտի կյանքը։ Սակայն նա այնքան բարի ու լավատես է, որ երբեք չի վհատվում ու չի կորցնում իր մեջ եղած գեղեցկությունն ու բարությունը։ Նա միշտ մտածում է լուսավորի մասին, և հենց դա էլ օգնում է իրեն։

Անտառում բոլորովին պատահական հանդիպումը ` մի երիտասարդի հետ, ամբողջությամբ փոխում է Էլլայի կյանքը։ Նա չի էլ ենթադրում, որ երիտասարդը արքայազն է։ Ւսկ այն, որ բարի փերին շուտով ամբողջությամբ փոխելու է նրա կյանքը, իհարկե հրաշք է։

«Մոխրոտը» նոր ֆիլմը հիացնում է գեղեցկությամբ ու փայլով։ Այստեղ ամեն ինչ ճոխ ու գեղեցիկ է։ Հեքիաթը վերածվել է հետաքրքիր մի ֆիլմի, որի ամբողջական դիտումը նվիրելու է լուսավոր զգացողություն։

  • Լիլի Ջեյմս - Մոխրոտիկ[25][26]
  • Քեյթ Բլանշետ - Լեդի Թրեմեյն[27][28]
  • Ռիչարդ Մեդդեն - Արքայազն Քիթ[29][30]
  • Հելենա Բոնեմ Քարթեր - Փերի-կնքամայր[31][32]
  • Նոնսո Անոզի - Գլխավոր հրամանատար
  • Ստելլան Սկորսգարտ - էրցհերցոգ
  • Սոֆի Մակշերա - Դրիզելլա Թրեմեյն
  • Հոլիդեյ Գրենջեր - Անաստասիա Թրեմեյն
  • Դերեկ Ջեկոբի - Արքա
  • Բեն Չապլին - Մոխրոտիկի հայրը
  • Հեյլի Էտվելլ - Մոխրոտիկի մայրը

«Մոխրոտիկը» ֆիլմը նկարահանվել է «Pinewood Studios» անգլիական ստուդիայի տաղավարներում, որտեղ հրաշալի նախշազարդերի շնորհիվ հանդիսատեսի առջև բացվում են Անգլիայի տարբեր տեսարաններ։

Այս ֆիլմում հնարավոր չէ չզարմանալ։ Զարմացնում է ճոխությունն ու գեղեցկությունը։ Ամրոցի և պարահանդեսի տեսարանների վրա աշխատելով՝ նկարիչ Դանտե Ֆերետտին օգտագործել է տարբեր ճարտարապետական ոճեր։ «Ավելի շատ հիմնվել եմ 16, 17, 18-րդ դարերի եվրոպական ճարտարապետական ոճերի հիման վրա»,- նշում է Ֆերետտին։ Իսկապես տեսարանները հրաշալի են։ Պարահանդեսի համար նախատեսված սրահը հսկայական է. այն ունի 45 մ երկարություն և 32 մ լայնություն։ Սրահը նկարահանումների ժամանակ ամբողջությամբ զբաղեցրել է ամենամեծ տաղավարը։ Մարմարե հատակը, հսկայական աստիճանը, վարագույրները կարվել են 1800 մ կտորով։ Ֆիլմում օգտագործվել են 17 ահռելի ջահեր, որոնք հատուկ ֆիլմի համար պատրաստվել են Իտալիայում՝ հատուկ վարպետների կողմից։ Պատերի համար ֆիլմի հեղինակներն օգտագործել են ավելի քան 3600 մետր փիրուզագույն թավիշ, 16 000 մ արհեստական մետաքս։

Ոչ պակաս գեղեցիկ է նաև փերու զգեստը, որը կարվել է 120 մ կտորով, 400 լուսադիոդով և Սվարովսկու հազար բյուրեղներով։ Այս զգեստի լայնությունը մոտ 120 սանտիմետր է[33]։

  • Մոխրոտիկի դերում մենք տեսնում ենք Լիլի Ջեյմիսն, սակայն նախքան այս դերասանուհին, դերն առաջարկվել էր Էմմի Ուոթսոնին, ով հրաժարվել է նկարահանումներից։
  • Մոխրոտիկի զգեստների համար օգտագործվել է ավելի քան 240 մ կտոր և 10000 Սվարովսկու բյուրեղիկներ։ Նկարահանումների համար կարվել է 9 միանման շոր։

Ծանոթագրություններ

[խմբագրել | խմբագրել կոդը]
  1. 1,0 1,1 1,2 1,3 1,4 1,5 1,6 1,7 DISNEY'S LIVE ACTION "CINDERELLA" BEGINS PRINCIPAL PHOTOGRAPHY IN LONDON — 2013.
  2. 2,0 2,1 2,2 2,3 2,4 Base de datos de películas calificadas
  3. 3,00 3,01 3,02 3,03 3,04 3,05 3,06 3,07 3,08 3,09 3,10 3,11 3,12 3,13 3,14 3,15 3,16 3,17 3,18 3,19 3,20 3,21 3,22 3,23 3,24 3,25 3,26 3,27 3,28 3,29 3,30 3,31 3,32 3,33 3,34 3,35 3,36 3,37 3,38 3,39 3,40 3,41 3,42 3,43 3,44 The Walt Disney Company Cinderella Press Kit
  4. 4,0 4,1 http://www.filmaffinity.com/en/film613169.html
  5. http://www.allocine.fr/film/fichefilm_gen_cfilm=182022.html
  6. 6,0 6,1 http://www.metacritic.com/movie/cinderella
  7. Internet Movie Database — 1990.
  8. Disney Dates ‘Cinderella’ For March 2015 // Deadline Hollywood — 2013.
  9. http://nmhh.hu/dokumentum/169802/premierfilmek_forgalmi_adatai_2015.xlsx
  10. Brodesser-Akner C. Disney Negotiating With Kenneth Branagh to Direct Cinderella // VultureNew York, 2013.
  11. 11,0 11,1 11,2 11,3 11,4 Graser M. Lily James to Star in Disney’s ‘Cinderella’ // VarietyNew York, Los Angeles, CA: Variety Media, Penske Media Corp., 2013. — ISSN 0042-2738
  12. 12,0 12,1 Mike Fleming Jr. Disney Pays Seven-Figures For Aline Brosh McKenna's Live-Action 'Cinderella' Pitch // Deadline Hollywood — 2010.
  13. Kit B. 'A Better Life' Director Chris Weitz Joins Disney's Live-Action 'Cinderella' as Writer (Exclusive) // The Hollywood Reporter / J. MinLA: Penske Media Corporation, 2012. — ISSN 0018-3660
  14. Graser M. ‘Game of Thrones” Richard Madden to Play the Prince in Disney’s ‘Cinderella’ // VarietyNew York, Los Angeles, CA: Variety Media, Penske Media Corp., 2013. — ISSN 0042-2738
  15. Kit B. Stellan Skarsgard in Talks to Join 'Cinderella' (Exclusive) // The Hollywood Reporter / J. MinLA: Penske Media Corporation, 2013. — ISSN 0018-3660
  16. Sneider J. ‘The Borgias’ Star Holliday Grainger Joins Disney’s ‘Cinderella’ (Exclusive) // TheWrap — 2013.
  17. Kit B. 'Downton Abbey' Star in Talks to Join Disney's 'Cinderella' (Exclusive) // The Hollywood Reporter / J. MinLA: Penske Media Corporation, 2013. — ISSN 0018-3660
  18. 18,0 18,1 Kit B. Helena Bonham Carter to Play Fairy Godmother in Disney's 'Cinderella' (Exclusive) // The Hollywood Reporter / J. MinLA: Penske Media Corporation, 2013. — ISSN 0018-3660
  19. The Walt Disney Company Cinderella Press Kit — P. I.
  20. Han A. ‘Captain America’ Star Hayley Atwell Joins Kenneth Branagh’s ‘Cinderella’ // /Film — 2013.
  21. 21,00 21,01 21,02 21,03 21,04 21,05 21,06 21,07 21,08 21,09 Internet Movie Database — 1990.
  22. http://www.boxofficemojo.com/movies/?id=cinderella2015.htm
  23. 23,0 23,1 Box Office Mojo — 1999.
  24. «Disney Dates 'Cinderella' For March 2015». deadline.com. 2013 թ․ հունիսի 24. Վերցված է 2013 թ․ հունիսի 25-ին.
  25. Marc Graser (2013 թ․ ապրիլի 30). «Lily James to Star in Disney's 'Cinderella'». Variety. variety.com. Վերցված է 2014 թ․ հուլիսի 5-ին.
  26. Matt Goldberg (2013 թ․ մայիսի 1). «DOWNTON ABBEY's Lily James to Play Title Role in Kenneth Branagh's Live-Action CINDERELLA». Collider. collider.com. Վերցված է 2014 թ․ հուլիսի 5-ին.
  27. Borys Kit, Philiana Ng (2012 թ․ նոյեմբերի 27). «Cate Blanchett in Negotiations to Play Evil Stepmother in Disney's 'Cinderella'». The Hollywood Reporter. www.hollywoodreporter.com. Վերցված է 2014 թ․ նոյեմբերի 20-ին.
  28. Dominic Patten (2012 թ․ նոյեմբերի 27). «Cate Blanchett Poised To Join Disney's New 'Cinderella'». Deadline.com. deadline.com. Վերցված է 2014 թ․ նոյեմբերի 20-ին.
  29. Sophie Schillaci (2013 թ․ մայիսի 8). «Disney Casts 'Game of Thrones' Actor as 'Cinderella's' Prince». The Hollywood Reporter. www.hollywoodreporter.com. Վերցված է 2014 թ․ հուլիսի 5-ին.
  30. Kristy Puchko (2013 թ․ մայիսի 8). «Game Of Thrones' Richard Madden Will Be Cinderella's Prince Charming». Cinema Blend. www.cinemablend.com. Վերցված է 2014 թ․ հուլիսի 5-ին.
  31. Borys Kit (2012 թ․ հունիսի 20). «Helena Bonham Carter to Play Fairy Godmother in Disney's 'Cinderella' (Exclusive)». The Hollywood Reporter. www.hollywoodreporter.com. Վերցված է 2014 թ․ հուլիսի 6-ին.
  32. Tim Walker, Richard Eden (2012 թ․ հունիսի 22). «Helena Bonham Carter is cast as fairy godmother in Kenneth Branagh's Cinderella». The Telegraph. www.telegraph.co.uk. Վերցված է 2014 թ․ հուլիսի 6-ին.
  33. «DISNEY'S LIVE ACTION "CINDERELLA" BEGINS PRINCIPAL PHOTOGRAPHY IN LONDON». The Walt Disney Company. The Walt Disney Studios. 2013 թ․ սեպտեմբերի 23. Արխիվացված է օրիգինալից 2013 թ․ սեպտեմբերի 26-ին. Վերցված է 2013 թ․ սեպտեմբերի 23-ին.

Արտաքին հղումներ

[խմբագրել | խմբագրել կոդը]
Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Մոխրոտիկը (ֆիլմ, 2015)» հոդվածին։